ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է
00:18, 25.12.2023 | mamul.am
2507 | 0

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները, Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։
Մեծ Մանթաշ-Արագած, Բերդ-Ճամբարակ, Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող և Երասխ գյուղից դեպի Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։
Ալագյազ-Արթիկ և Մեծ Մանթաշ-Արթիկ ավտոճանապարհները (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից), Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, Հրազդան, Գավառ, Սևան, Ճամբարակ, Բերդ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ապարանի, Արագածի, Թալինի (բուք է) տարածաշրջաններում, Արենի-Ելփին և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։
Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր