ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանի ավիաընկերությունները 2023թ. ՀՀ-ին 90 000 եվրո են վճարել՝ Նախիջևան թռչելու համար
10:48, 25.12.2023 | mamul.am
2212 | 0

Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023թ-ին՝ Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթների համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Տեղեկացնում ենք, որ 2023թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,- ասված է պատասխան գրության մեջ:

Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021թ. հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթներ իրականացնելու համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր