Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը» հիվանդ երևակայության արգասիք է: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Նպատակը մեկն է՝ «Ռուսաստան, հեռացի՛ր 1991 թվականի սահմաններին, տո՛ւր Ղրիմը, տո՛ւր Դոնբասը»,- ասել է Լավրովը՝ խոսելով զարգացող երկրներին «խաղաղության բանաձևում» ներգրավելու արևմտյան փորձերի մասին։ Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ այժմ ուկրաինական կողմն աշխատում է իր «խաղաղության բանաձևի» վրա: |