ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Միրզոյանն անուղղակի խոստովանում է, որ Փաշինյանը զոհաբերել է Արցախը՝ ոչինչ չստանալով»․ Սուրենյանց
14:24, 08.03.2024 | mamul.am
9424 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեսբուքյան գրառումը․ «Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն անուղղակի խոստովանում է, որ Փաշինյանը զոհաբերել է Արցախը՝ ոչինչ չստանալով. Ադրբեջանը շարունակում է չճանաչել Հայաստանի սահմանները և օրակարգից չի հանում, այսպես կոչված, միջանցքի հարցը: Միակ տրամաբանական պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանն այս ամենն արել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու և տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու նպատակով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր