Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ամենշաբաթյա հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Վերջին հաշվով, էս դավաճանի նպատակը ո՞րն է, սա ի՞նչ քաղաքական վեկտոր է բռնել։ Ինչի՞ է խաղում մի քանի լարի վրա։ Այս անվերջանալի անհաջողությունները ե՞րբ են ավարտվելու։ Նիկոլն իրականում եվրոպամետ չէ, նա չի կրում եվրոպական քաղաքակրթական արժեքները, նա ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»։ Նա փորձում է խաբել ոչ միայն պատմությանը, այլև աշխարհագրությանը։ Հավատացե՛ք, որ երկուսն էլ՝ թե՛ պատմությունը, թե՛ աշխարհագրությունը, դաժան են իրենց կանոնները և օրենքները անարգողների նկատմամբ։ |