ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շաբաթ-կիրակի չես կարող դեղատոմս վերցնել, իսկ էդ ընթացքում հիվանդությունը զարգանում է». ահազանգ
21:00, 10.03.2024 | mamul.am
3232 | 0

Լրագրող Նաիրա Հայրումյանն ահազանգում է. «Գեմորոյները շարունակվում են
Խոսքս փոքր գեմորոյների, այլ ոչ մեծ արհավիրքների մասին ա։ Բայց եդ գեմորոյները ավելի են դժվարացնում արհավիրքներին դիմանալը` նսեմացնլով և ներվերդ խախտելով։
Երեկ սովորական հակաբորբոքային դեղ չենք կարողացել գնել դեղատնից, թեկուզ այդ դեղը հազար տարի արդյունավետ օգտագործել ենք։ Շաբաթ-կիրակի չես կարող դեղատոմս վերցնես, իսկ էդ ընթացքում ցիստիտը զարգանում ա։ Միայն երկուշաբթի կարող ես պոլիկլինիկա գնալ, հերթում մի հատ էլ մրսես, 4-5 անալիզ հանձնես, և հազիվ երեքշաբթի դեղն առնես։ Բայց արդեն ցիստիտը կարող ա շատ ավելի բարդ մի բան դառնա։ Նույնիսկ գեմորոյ։
Կովիդից հետո լաբորատորիաների շահույթը երևի պակասել է, որոշել են «պաս տալ»։ Կստատի, այդպես էլ չիմացանք, էն որ պանդեմիայի վերջին ամսում Անահիտ Ավանեսյանը բոլոր հարթակներից աչքերը վախեցնելով ֆռռացնելով ասում էր՝ պատվաստվեք, թե չէ սաղին գործից հանելու ենք, քանի՞ հոգի են հանել։ Իսկ պարզե՞լ եք, ուր էր գնում աէրոպորտում ամեն օր միջինը 3000 ուղեվորից «կովիդի անալիզի համար» ստացվող 16 հազ․դրամը /120 հազ դոլար օրեկան/։ Հազիվ 20 հազարը լաբորատորիաներին, իսկ 100 հազա՞րը։
Բայց դե, ո՞վ է հաշվում։
Ասենք, քանի՞ հոգով են ծխողները քչացել, երբ սիգարետները խանութներում փակ պահարաններում սկսեցին պահել։ Դա էլ խանութների գեմորոյն ա։
Քանի՞ տոկոսով է քչացել ցելոֆանի պարկերի օգտագործումը՝ դրանք «արգելելուց», իսկ փաստացի՝ թանկացնելուց հետո։
Իսկ խեղճ ա՞ղը։ Արգելել ռեստորաններում աղամանները և աղն ազգի թշնամի հայտարել։ Որ մարդ աղ չուտի, հիվանդանա, գնա հիվանդանոց, օրգանիզմը ֆիզով՝ նույն աղաջրով մաքրեն։
Նման գեմորոյները՝ լավ ձև է ցույց տալու, թե ինչպիսի արմատական փոփոխություններ է կատարում կառավարությունը։ Մարդկանց օրն էլ զբաղված կլինի, շատ իրենց ազատ չեն զգա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր