ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վանաձորի Ջունգլիներ թաղամասի հանրակացարանի շենքը փլուզվում է
23:54, 10.03.2024 | mamul.am
5561 | 0

Օգտատեր Գևորգ Քոթանջյանն ահազանգում է. «Էս վիդիոն ուղարկել են Վանաձորի Ջունգլիներ թաղամասի հանրակացարանից, շենքը փլուզվում է։
2017 թվականին Վանաձոր քաղաքի միջոցներից, եթե չեմ սխալվում 1,2 միլիոն դրամ էր հատկացվել սանհանգույցների վերանորոգման ու մոտքի պատերի ամրացման համար, քանի որ մուտքի պատերը փլուզվում էին, 7 տարի այս շենքում գոյատևել դեռ հնարավոր էր, այժմ վտանգավորության աստիճանը կարող եք ինքներդ գնահատել։
Շենքում բնակվում է 32 ընտանիք, 20 անչափահաս երեխա կա։ Բնակտարածքներն սկսում են երկրորդ հարկից, կա մեկ մուտք, իսկ երկրորդ մուտքը փակ է, հնարավոր աղետի պարագայում շենքից դուրս գալը գրեթե դառնում է անհնար։
Բնակիչներն ասացին, որ համայնքապետարանից այցելել են, ասել են` շենքը պետք ա նորոգվի, բայց ակնհայտ փլուզվող շենքը թե ինչպես պետք է վերանորոգեն, մնում ա անհասկանալի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր