ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի է, թե ինչի շուրջ են հարցազրույց տվել Արցախի նախկին ղեկավարները Բաքվի բանտում և երբ այն կհեռարձակվի
00:42, 11.03.2024 | mamul.am
35433 | 0

Ադրբեջանական AzTV-ն ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակով պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հետ անոնսների շարք է հրապարակել։
Ըստ հեռուստաընկերության՝ ամբողջական հարցազրույցները եթեր կտրվեն մարտի 28-ին ժամը 21:00-ին՝ Արցախում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան գործողությունների և էթնիկ զտման (որն Ադրբեջանն անվանում է հատուկ գործողություն) մասին պատմող ֆիլմի ընթացքում։
Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, Արայիկ Հարությունյանին մասնավորապես հարցեր են ուղղել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի գործողությունների մասին (պատերազմի ժամանակ Հարությունյանը հանրայնորեն դրա պատասխանատվությունը վերցրել էր իր վրա), ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր