ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Իսրայելում պատրաստվում են Թեհրանի հնարավոր պատասխանին». Արմեն Պետրոսյան
00:30, 06.04.2024 | mamul.am
1936 | 0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանը՝ Իսրայելի դեմ Իրանի պատասխան գործողությանն սպասելիս
Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել էր 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականներ, Իսրայելում պատրաստվում են Թեհրանի հնարավոր պատասխանին։
Այս համատեքստում.
1. Իսրայելական ԶՈՒ-ն ամրապնդում է պաշտպանական համակարգը, կազմակերպվում է պահեստազորայինների զորակոչ։
2. Իսրայելական անվտանգային ծառայությունները նպատակային խափանումներ են առաջացնում GPS համակարգի աշխատանքներում՝ Իրանի կողմից հրթիռային և աթս-ներով հարձակման հնարավորության պատճառով։
3. Մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատները փակվել են, դիվանագետներին կոչ է արվել դրսևորել առավելագույն զգոնություն՝ հատկապես Իսրայելի հետ ասոցացվող վայրեր այցելելիս։
4. Իսրայելցիները զանգվածաբար գնում են գեներատորներ, առաջին անհրաժեշտության պարենամթերք։
Ոչ միայն Իսրայելում, այլև ամբողջ տարածաշրջանում, առանց չափազանցության, հոգեբանական իրարանցում է։ Չնայած որ, առավելապես կանխատեսվում է Իրանի կողմից հնարավոր խորհրդանշական բնույթի պատասխան գործողություն՝ հեղինակությունը չսասասնելու նպատակով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր