ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Արևմուտքի գերխնդիրն է` հայաթափել բոլոր այն բնակավայրերը, որոնք կցանկանա բաքվի բռնապետը». Կարապետ Պողոսյան
00:18, 06.04.2024 | mamul.am
4076 | 2

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ դեսպանը չէր ծաղրում, թե Հայաստանին տրամադրելու են ոչ մահաբեր զենքեր, քանզի արևմուտքին Հայաստանը պետք է զուտ ադրբեջանական շահերը սպասարկելու նպատակով։
Արևմուտքի գերխնդիրն է տարածաշրջանը ռուսական ներկայությունից ազատելը, հետևաբար այդ ճանապարհին իրենց համար կարևոր է «խաղաղության» հասնելը, հետևաբար հայկական շահերի հաշվին...
Նպատակին հասնելու համար ի սկզբանե 18-ին թավշա իշխանազավթմամբ օկուպացրեցին Հայաստանը, ապա ամբողջովին խաթարեցին ԶՈւ մարտունակությունը, 2022֊ի հոկտեմբերի 6֊ին Հայաստանից կտրեցին և 2023 սեպտեմբերին ամբողջությամբ հայաթափելու միջոցով ադրբեջանին հանձնեցին Արցախը, ինչի մասին նախօրեին հանրայինի եթերից շատ ուղիղ հայտարարեց նաև ՀՀ֊ում Ֆրանսիայի դեսպանը։
Այժմ ոչ մահաբեր զինատեսակների տրամադրմամբ պետք է փորձեն հայաթափել բոլոր այն բնակավայրերը, որը կցանկանա բաքվի բռնապետը։
Սակայն, վստահ եմ, իրենց ցանկալի «խաղաղությանը» երբեք չեն հասնելու, քանի որ չկա հստակ կարմիր գծեր, թե արևմուտքի, և թե հայկական կառավարիչների մոտ, հետևաբար յուրաքանչյուր պարտադրված զիջման արդյունքում թշնամու ախորժակը էլ ավելի է գրգռվելու, արդյունքում Հայաստանը անընդմեջ կորցնելու է, Բաքուն պահանջելու է, իսկ ռուսական ներկայությունը ի հեճուկս արևմուտքի, մնալու է, ինչպես տեղի ունեցավ Արցախում, հետևաբար, ՀՀ քաղաքացին ունի հստակ երկու տարբերակ, արտագաղթել կամ պայքարել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր