ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ըստ կառուցապատողների` Երևանը հիմա պետք է ողողված լիներ կանաչով». Հակոբ Բադալյան
02:18, 06.04.2024 | mamul.am
1615 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի կամ մերձակայքի կառուցապատման որ նախագծի գովազդը նայում ես, բոլորի առնվազն 80 տոկոսը պետք է լինի կանաչապատ: Ընդ որում, այդպես է արդեն մի քանի տարի: Ըստ այդ ամենի, Երևանը հիմա պետք է ողողված լիներ կանաչով, բայց առայժմ՝ արդեն տարիներ շարունակ, միայն փոշի, կեղտ, կառուցապատումներին հարակից փողոցներում կոմունիկացիոն նպատակներով քանդումներ և կիսատ-պռատ ասֆալտումներ:
Եվ այդ ֆոնին էլ՝ բնակարանների շարունակվող աստղաբաշխական, անհեթեթության աստիճանի հասնող աստղաբաշխական գներ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր