ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ալիևի նման մեկը պետք է լիներ, որ իրողությունն արևմտյան պաշտոնյաների երեսով տար». Րաֆֆի Ասլանյան
01:18, 06.04.2024 | mamul.am
2839 | 1

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ ԶԼՄ-ների՝ երեկվա հեռախոսազրույցում Ալիևը Բլինքենին հիշեցրել է Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտման փաստերի մասին և նշել, որ այս համատեքստում արևմտյան երկրների լռությունը թյուրըմբռնում է առաջացնում, և նմանատիպ փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են։
Յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար ակնհայտ է, որ բռնապետ համարվող Ալիևի և դեմոկրատ ձևացող Փաշինյանի կառավարած երկրներում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության արժեքների և դատարանների անկախության ապահովման առումով որևէ տարբերություն չկա՝ երկու ղեկավարների դեպքում էլ աթոռի, իշխանության և հարստության պահպանման համար լկտի պայքար է ընթանում՝ քրեադատավարական գործիքակազմի հայեցողական ու ապօրինի կիրառմամբ։ Պարզապես Ալիևի նման մեկը պետք է լիներ, որպեսզի այդ բացահայտ իրողությունն արդարացիորեն երեսով տար արևմտյան պաշտոնյաներին»։

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր