Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատավարության ժամանակ նրա վերջին՝ եզրափակիչ ելույթը դատավորի հետ վիճաբանությունից հետո կիսատ մնաց։ Պատճառն այն էր, որ Մալյանն իր խոսքում, հիշատակելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նրան անվանեց «ոչ կոմպետենտ և անգրագետ»։ Դատարանի վճռով դատավարությունն ընդհատվեց. այն կշարունակվի դռնփակ՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Դատավորն ընդհատեց Նարեկ Մալյանի եզրափակիչ ելույթը. դատական նիստը կշարունակվի դռնփակ Լիկա Թումանյանի ճեպազրույցը |