ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեր նպատակն է աջակցել ՀՀ սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը». Օ՛Բրայեն
18:36, 05.04.2024 | mamul.am
2134 | 0

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔին անդրադարձել են ԱՄՆ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու սուվերենության աջակցմանը․ «Մեր նպատակն է աջակցել ՀՀ սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար, որը կարևոր ճանապարհ է տարածաշրջանի ու Հայստանի համար՝ բացելու նոր առևտրական ճանապարհներ դեպի Միջերկրական ծով։ Մենք շարունակում ենք աջակցել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես արել ենք նախկինում»,- ասել է Օ՛Բրայենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր