ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
ՌԴ-ն ունի առնվազն 50 հազար զոհ. Mediazona-ի և BBC-ի համատեղ հաշվարկը
22:18, 05.04.2024 | mamul.am
4536 | 0

Ըստ Mediazona-ի և BBC-ի համատեղ հաշվարկի՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 50 հազար ռուս զինվոր: Մահացածների առնվազն 43%-ը նախքան ռուսական ներխուժումը կապված չի եղել բանակի հետ․ հաստատված կորուստների 18%-ը գերիներ են, 13%-ը՝ կամավորներ, 12%-ը՝ մոբիլիզացվածներ, ասված է հրապարակման մեջ։ Զոհված զինվորականների 28%-ի պարագայում չի հաջողվել պարզել որևէ զորամիավորման պատկանելությունը, քանի որ ՌԴ իշխանություններն այժմ շատ ավելի քիչ տեղեկություններ են հայտնում զոհվածների մասին, քան պատերազմի սկզբում։ «Քաղաքացիական կյանքից» պատերազմ մեկնածների տեսակարար կշիռը կարող է հասնել ռուսական բանակի կենդանի ուժի կորուստների ընդհանուր թվի 70%-ին։ Հետազոտության մեջ օգտագործվել են բաց աղբյուրներից ստացված տվյալները՝ պաշտոնյաների և լրատվամիջոցների հաղորդումներ, զոհերի հարազատների հրապարակումները սոցիալական ցանցերում, հուղարկավորության վայրերից ստացված տեղեկությունները: 2022 թվականի փետրվարի 24-ից ռուսական բանակում կորուստների իրական թիվը (բացառությամբ, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետությունների» տարածքների զինվորականների) կարող է շատ ավելին լինել, ասվում է հետազոտության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր