ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Հանրային սպասելիքները չեն արդարանալու». Արա Պողոսյան
23:18, 05.04.2024 | mamul.am
1969 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի շաբաթ Հայաստանի իշխանությունների դառմայեդ «փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները» Հայաստանի հանրության մոտ բրյուսելյան հանդիպման նկատմամբ չարդարացված սպասելիքներ ձևավորեցին, որը հայ ժողովրդի նկատմամբ իսկական դավադրություն է, որովհետև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այսօրվա Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման շուրջ ձևավորված հանրային սպասելիքները չեն արդարանալու, ինչը բերելու է Հայաստանում նոր հիասթափություն, և եթե այսօր հասարակության մոտ հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ, ապա վաղը նույնը ու դեռ ավելի բացասական երանգներով լինելու է Արևմուտքի նկատմամբ։
Ատել բոլորին, չվստահել բոլորին, նշանակում է կորցնել հույսը ապագայի նկատմամբ և պարփակվել ու մեկուսանալ աշխարհից (եթե իհարկե թույլ տան)»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր