ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Ավարտվեց սամբոյի Աշխարհի Գավաթի խաղարկությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում 5-րդն է
23:24, 05.04.2024 | mamul.am
2654 | 0

Երևանում ավարտվեց սամբոյի Աշխարհի Գավաթի խաղարկությունը։ Այս մասին տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից։ Մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։ Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 3 արծաթե և 11 բրոնզե մեդալով (մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած երկու հայ սամբիստ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր