ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Էնթոնի Բլինքենն անդրադարձել է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը
23:30, 05.04.2024 | mamul.am
4016 | 0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմանը, որը կայացել է Բրյուսելում։ «ԱՄՆ-ն շարունակում է հաստատակամ մնալ՝ օգնելու Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով տնտեսական բարգավաճման ու կայունության հասնելու հարցում: Հայաստանի և ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ես հայտարարել եմ այդ նպատակների համար ավելի քան 65 միլիոն դոլար հատկացնելու մեր հանձնառության մասին»,- գրել է Բլինքենը։

Հիշեցնենք՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ Փաշինյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։

Աղբյուրը` Բլինքեն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր