Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի՝ իրականացնելու իր ներքին քաղաքականությունը, սա ակնհայտ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը։ «Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների։ Դա ոչ թե հանուն սեփական շահի խաղ էր, այլ իսկապես իրական ներդրում՝ տարածաշրջանի ապագայի համար։ Իր չարությունից, խանդից ելնելով, որ տարածաշրջանում կարող է խաղաղություն հաստատվել, Արևմուտքը սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի՝ իրականացնելու իր ներքին քաղաքականությունը»,- ասել է Զախարովան։ |