ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Նարեկ Մալյանի գործով վերդիկտը, հավանաբար, կհրապարակվի վաղը». փաստաբան
16:06, 10.04.2024 | mamul.am
777 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը՝ ապրիլի 11-ին։ Հավանաբար, վերդիկտը կհրապարակի նույնպես վաղը։ Դատական նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1):
Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստն ընդհատվեց Մալյանի վերջին խոսքի ընթացքում, երբ դատարանն անսպասելիորեն հայտարարեց, որ դատալսումները կշարունակվեն դռնփակ ռեժիմով։ Մալյանը գրավոր հրաժարվեց դռնփակ նիստին մասնակցելուց, իսկ դատարանը դռնփակ նիստում որոշեց վերադառնալ բռնբաց ռեժիմի։
Այսպիսով, վաղվա նիստը լինելու է ԴՌՆԲԱՑ, այսինքն՝ մուտքն ազատ է լինելու թե՛ լրատվամիջոցների և թե՛ քաղաքացիների համար (բացառությամբ՝ դատարանի գնահատմամբ «դատական նիստի կարգը խախտած» քաղաքացիների)։
Հիշեցնեմ նաև, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից։ Արդեն շուրջ 7 ամիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր