Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զեկուցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաջող գործողության մասին «Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ»՝ ասելով, որ ԻՀՊԿ-ի «քաջարի ուժերը դաս են տվել սիոնիստ թշնամուն»։ «Ես ընդգծում եմ, որ Իրանի ազգի շահերի դեմ ուղղված ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ավելի կոշտ և ափսոսանքի հանգեցնող պատասխանի»,- ասված է Ռաիսիի ուղերձում։ «Անցած գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը երկրի պաշտպանական և քաղաքական բոլոր հատվածների համագործակցությամբ և համակարգմամբ նոր էջ բացեցին Իրանի հզորության պատմության մեջ և դաս տվեցին սիոնիստ թշնամուն»,- ասել է Ռաիսին: |