Ընթանում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ծեծելու գործով դատական նիստը։ Արարատ Միրզոյանի անվտանգության պետ Արմեն Վարդանյանը դատարանում մանրամասներ պատմեց․«Ես հրահանգ տվեցի, որ Արարատ Միրզոյանի հետ ԱԺ-ից դուրս գանք, մինչ այդ, մարդ էի ուղարկել, որ Միրզոյանի տիկնոջն ու երեխային դաչայից հանեին, բայց ստացվեց այնպես, որ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ կնոջ հետ ու որոշեց, որ պետք է գնա դաչա, ասացի՝ պարոն Միրզոյան, պետք է ուրիշ տեղ գնանք, չի կարելի այնտեղ գնալ, սակայն դրվածքն այնպիսին էր, որ պետք էր գնալ։ Ասացի՝ մի րոպե սպասենք, «մարշրուտը» ճշտենք, տեսնենք Դեմիրճյան-Պռոշյան հատվածը բա՞ց է, թե՞ չէ։ Ասացին՝ մինչև դաչա մաքուր է, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի վրա շատ շուտ մեքենան կանգնում է, որովհետև հետևից մեքենաներ էին գալիս, այնքան շուտ այդ ամենն եղավ, որ չեմ կարող ասել՝ հինգ հարյուր, թե՞ հազար հոգի էին, մեքենան արդեն չուներ հնարավորություն՝ շարժվելու»,- պատմեց նա։ |