Կիրանցում իրավիճակը կրկին լարվեց, երբ Տավուշի մարզպետը փորձեց առանձին հանդիպումներ անցկացնել բնակիչների հետ։ Լրագրողների փոխանցմամբ՝ հավաքվածները դեմ են՝ ասելով, որ առանձին հանդիպումների ժամանակ բնակիչների «գլխի տակ փափուկ բարձ է դրվում»։ Իրավիճակը փորձեց հանդարտեցնել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ |