Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որն ազգային պաշտպանության հետ կապված գաղտնի տվյալներ էր պարունակում, հաղորդում է Valeursactuelles պարբերականը։ Գողությունը Փարիզի արվարձաններից մեկում՝ Արժանթեում, կատարել է ռեստորանի այցելուներից մեկը։ Նա մի քանի անգամ փոխել է իր տեղը՝ հայտնվելով Dassault Aviation-ի աշխատակցի սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց անհայտ անձը հանգիստ վերցրել է աշխատակցի ոտքերի մոտ դրված պայուսակը, թաքցրել վերարկուի տակ, ապա արագ դուրս եկել ռեստորանից։ Տուժողի խոսքով՝ պայուսակի մեջ եղել են երկու պաշտպանված համակարգիչներ և USB կրիչ։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։ |