ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը։ Հիշեցնենք, որ Մատվիենկոն ապրիլի 24-ին հանձնարարել էր պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ |