Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել, և ես կարծում եմ, որ 2024 թվականը կարող է և պետք է տարածաշրջանում խաղաղության տարի դառնա։ Այս մասին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա նշել է, որ Գերմանիան աջակցում է այդ դինամիկայի պահպանմանն ու այդ ուղղությամբ համարձակ քայլ կատարելուն։ Ավելի վաղ Շոլցը Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել։ |