ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
02:06, 11.05.2024 | mamul.am
2960 | 0

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում.

1) Այլևս չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում կամ համարժեք Նախագահի պաշտոնում, այլ ընտրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որից ձևավորվում է խորհրդարանական մեծամասնություն: Հետևաբար 2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում:

2) Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ:

3) Յուրաքանչյուր բավարար քվե ստացած Կուսակցությունից ձևավորված խմբակցության Պատգամավոր՝ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Սահմանադիրը որևէ պատգամավորի չի պարտադրում կաշկանդվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, առավելևս, եթե նախընտրական ԾՐԱԳՐԻՑ առկա է անուղղելի խզում:

4) Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Հ.Գ. Կոնկրետ որևէ անձին վարչապետի պաշտոնում չընտրելու հարցի վերաբերյալ առկա է նաև հստակ դիրքորոշում, որ արտահայտվել էր Սահմանադրական դատարանում հենց 2021 թվականի ընտրությունների արդյունքների քննության շրջանակներում, որի հղումը դնում եմ մեկնաբանության մեջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր