Թուրք ազգայնականների կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զգուշացրել է պետական հեղաշրջման հնարավոր փորձի մասին, որը պատրաստում են իրավապահ մարմինների աշխատակիցները, գրում է Türkiye թերթը: Դրանից հետո Թուրքիայի նախագահն արտակարգ նիստ է հրավիրել հետախուզության և արդարադատության նախարարների հետ։ Բահչելիի զգուշացումը հնչել է Անկարայի անվտանգության վարչության մի քանի ոստիկանների՝ աշխատանքից ազատվելու և խուզարկությունների ֆոնին: Դևլեթ Բահչելին Էրդողանին զգուշացրել է, որ իշխանության դեմ դավադրության դեպքում մի քանի ոստիկանների հեռացմամբ հարցը չի լուծվի։ |