Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը «սև օր է դարձել վրացական ժողովրդավարության համար»։ Այս մասին ասվում է ԱՄՆ 11 սենատորների տարածած հայտարարության մեջ։ «Սև օր՝ վրացական ժողովրդավարության համար։ Մենք խորապես հիասթափված ենք, որ ռուսական օրինակով Վրաստանի խորհրդարանն ընդունեց այդ օրենքը։ Այս քվեարկությունն անցկացվել է հարյուր հազարավոր վրացիների կամքի խախտմամբ, որոնք շարունակում են բողոքի ակցիաներն օրենսդրության դեմ, որը ոչ միայն սահմանափակում է խոսքի ազատությունը, այլև խոչընդոտում է Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Սենատորները կարծում են, որ օրենքի ընդունումը «հիմնովին կփոխի Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և վնաս կհասցնի ԵՄ անդամակցության ձգտումներին»։ |