Համաձայն «Հանրապետություն» կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։ Ըստ ընթացակարգի` ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար: Իսկ մինչ այդ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու` տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի: |