«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, գտնվում են կալանավայրում։ Փոդքասթը նրանց փոխարեն վարում են այլ հասարակական-քաղաքական գործիչներ, մինչև հաղորդման հեղինակները վերադառնան ու շարունակեն իրենց գործը։ Այսօրվա հերթապահները Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանն են, հյուրն են Մ․ Մկրտչյանը, Հ. Առաքելյանը, Ա. Զաքարյանը: |