ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Բա Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»․ ոստիկանության պաշտոնյան՝ արցախցի լրագրողին
15:48, 19.05.2024 | mamul.am
2784 | 0

«Բա Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»,- Կիրանց գյուղի մուտքի մոտ, դիմելով արցախցի լրագրողին, ասաց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը։ «Տենց բաներ չի կարելի ասել»,- արձագանքեցին քաղաքացիները։

Իրավիճակը Կիրանցի ճանապարհին շարունակում է մնալ լարված։ Ոստիկանները պատգամավորներին, մշակույթի գործիչներին ու լրագրողներին թույլ չեն տալիս մտնել գյուղ։

«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- այս մասին հայտնել է ԱԱԾ-ն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր