ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Ինչո՞ւ հենց Արցախի Ջրականի տարածքներից և ինչո՞ւ հենց նախագահի բորտը». Արա Պողոսյան
21:30, 19.05.2024 | mamul.am
15029 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե, ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ խախտել այդ «ավանդույթը» և կատարել երկու հարցադրումներ, որոնք գուցե հետագայում ակտուալ լինեն.
-Ինչո՞ւ հենց Նախագահին և ԱԳ նախարար Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռը,
-Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից (որտեղ ըստ տարբեր աղբյուրների իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։
Եվ որպես հարցադրման ամփոփում` ի՞նչ կապ ունեն կատարվածի հետ Ադրբեջանն ու Իսրայելը և ինչո՞վ կարող էին թիրախավորվել հենց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանի անձերը։
Կարծում եմ` ժամանակը կպատասխանի` պատահակա՞ն, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր