ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Հունիսի վերջին ադրբեջանցիները կժամանեն. «Հրապարակ»
09:30, 22.05.2024 | mamul.am
2941 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ուշ երեկոյան Կիրանցի համայնքապետարանում հանդիպում է տեղի ունեցել. մարզպետարանից եկած աշխատակիցները մի խումբ կիրանցիների հետ մի քանի ժամ քննարկել են փոխհատուցման հարցերը: Խոսքն առաջնահերթ այն կիրանցիների մասին է, որոնք տուն են կորցնում սահմանազատման հետևանքով, նաև այն սեփականատերերի, որոնց տները կամրջի հանձնման պատճառով հայտնվում են սահմանագծին:
Ըստ տեղեկությունների՝ կառավարությունը մտադիր է փոխհատուցել այս անձանց` նոր տներ կառուցել և արդեն սկսել են գյուղի «սովխոզ» թաղամասում շինաշխատանքները: Թե ինչպես են հասցնելու մեկ ամսում տուն կառուցել, դժվար է ասել: Բանն այն է, որ Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչև հունիսի 24-ը պետք է ազատեն իրենց տները: Այսինքն, հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր