ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Պուտինը ժամանել է Մինսկ
00:30, 24.05.2024 | mamul.am
2138 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մինսկ, այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում։ Այնտեղ նրան դիմավորել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով։ Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունները, զարգացման հեռանկարները, ուշադրության կենտրոնում կլինի նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր