ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +22 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Դատարանը քննում է Ասկերանի քաղաքապետի կալանքի միջնորդությունը. ուղիղ
12:54, 24.05.2024 | mamul.am
1347 | 0

Հայտնել էինք, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը երեկ ձերբակալվել է։ Այս պահին դատարանում փակ ռեժիմով քննվում է նրա կալանքի միջնորդության հարցը։

«Աննախադեպ է, երբ փորձում են դատել մի մարդու՝ ներկայացնելով որպես սեփականության խոշոր չափի հափշտակություն, երբ չկա վնաս կրած կողմ»,-լրագրողների հետ զրուցում ասաց Հայկ Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը։ «Խոսքը Արցախի Հանրապետությանը հասցրած 5մլն 200 հազ դրամ վնասի մասին է։ Համայնքային սեփականություն հանդիսացող մեքենան ավագանու որոշմամբ օտարվել և հանձնվել է համայնքի ղեկավարի՝ Հայկ Շամիրյանի տնօրինությանը»,-ասաց հորաքույրը՝ նշելով, որ այդ մեքենայով Ասկերանի քաղաքապետը 3 ընտանիք է բերել Հայաստան։
Նրա խոսքով Շամիրյանը 44-օրյաի ժամանակ ակտիվ ներգրավված է եղել և՛ քաղաքի ինքնապաշտպանական գործերին և թիկունքի հարցերի կազմակերպմանը։ Ասկերանից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին՝ կազմակերպելով բնակիչների անվտանգ տեղահանումը։

Դատարանը քննում է Ասկերանի քաղաքապետի կալանքի միջնորդությունը. ուղիղ
Դատարանը քննում է Ասկերանի քաղաքապետի կալանքի միջնորդությունը. ուղիղ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր