ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+32 °C
«Հաջորդ մի քանի ամիսները ցույց կտան՝ ինչպիսին կլինեն ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարները»․ Բլինքեն
10:30, 27.05.2024 | mamul.am
1499 | 0

Հաջորդ մի քանի ամիսները ցույց կտան՝ ինչպիսին կլինեն ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարները։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Թբիլիսիի համար ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալը «պատմական մասշտաբի ձեռքբերում է»։

«Հաջորդ մի քանի ամիսները որոշիչ կլինեն՝ տեսնելու, թե ինչպես է այդ հնարավորությունն իրականություն դառնում»,- հավելել է նա։

Բլինքենը պնդել է, որ ԱՄՆ-ն «անսասան հավատարմություն է ցուցաբերում Վրաստանի ժողովրդավարական ապագային և բարգավաճմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր