ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Գիտանաս Նաուսեդան վերընտրվել է Լիտվայի նախագահի պաշտոնում
12:24, 27.05.2024 | mamul.am
1237 | 0

Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան: Նրա մրցակից՝ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ընդունել է իր պարտությունը։

Նախընտրական արշավի գլխավոր թեմաներից մեկը Ռուսաստանի պատերազմն էր Ուկրաինայի դեմ և դրա հետևանքները Լիտվայի ազգային անվտանգության համար: Նաուսեդան նշել է, որ Լիտվան Ուկրաինայի հավատարիմ դաշնակիցն է եղել 2022թ․ ռուսական ներխուժումից ի վեր։

Երկրորդ փուլի քվեարկության արդյունքում Նաուսեդան ստացել է ընտրողների ձայների 75 տոկոսը։ Շիմոնիտեի օգտին քվեարկել է 23 տոկոսը։ Շիմոնիտեն շնորհավորել է վերընտրված նախագահին հաղթանակի կապակցությամբ և խոստացել վերադառնալ աշխատանքի կառավարության ղեկավարի պաշտոնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր