ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հաղթանակը տրվում է արժանիներին»․ Սերժ Սարգսյան
09:18, 28.05.2024 | mamul.am
3212 | 0

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է:
Հայ ժողովրդի նվիրյալ զավակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մղեցին, որ հետագա բոլոր սերունդներն ապրեն աստվածապարգև իրենց Հայրենիքում, ապրեն արժանապատիվ՝ ազատ ու անկախ, խոսեն հայերեն, հաճախեն հայոց եկեղեցի, սովորեն հայոց պատմություն:
Հավերժ փա՛ռք բազում այն երախտավորներին, ովքեր անձնուրացաբար կերտեցին Մայիսի 28-ը` փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին, հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը:
Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն:
Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի:
Վստահ եմ՝ պետությունը և եկեղեցին դարձյալ մնալու են իրենց առաքելությանը հավատարիմ, և ճակատագրական այս օրերին Սարդարապատի խորհրդանշական զանգերը ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր