ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր
16:36, 31.05.2024 | mamul.am
2357 | 0

ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
  • 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
  • Շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր