ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստում զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու մասին փաստաթղթեր են ստորագրվել
12:54, 31.05.2024 | mamul.am
2144 | 0

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն Ալմաթիում մի շարք փաստաթղթեր են ստորագրել՝ զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու և համատեղ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը։

«Քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր՝ կապված ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) բաղադրիչների՝ ժամանակակից և հեռանկարային նմուշներով համալրման, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության պլանավորման, ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման, ինչպես նաև տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ միջպետական թիրախային ծրագրի և մի շարք այլ ծրագրերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը նիստին չի մասնակցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր