«Դիմում եմ Վահե Ղազարյանին, հրահանգ տվեք ոստիկաններին, որ բացեն ճանապարհը և ուղեկցեն մեզ (ԱԳ նախարարի մոտ)։ Մենք պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները։ Այս պատասխանատվության տակ չմտնես, մենք գնալու ենք վերև և ոչ-ոք իրավունք չունի մեր ճանապարհը խոչընդոտելու»,-ԱԳ նախարարության շենքի դիմացից խոսքը ուղղելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ ցանկացած պարագայում պատասխանատվությունը նրա վրա է ընկնելու։ |