Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ախթալայի բժշկական կենտրոնը` տնօրեն Կարեն Ազարյանի գլխավորությամբ, ինչպես միշտ աշխատում է 24/7 ռեժիմով, դեղորայքի խնդիր չկա, քանի որ դեղորայքի մատակարարումները ևս իրականացվում են հավուր պատշաճի։ Հանդիպել ենք բնակիչներին, խոսել խնդիրների լուծման որոշումներից, հավաքագրել նոր խնդիրներ»,-ասված է գրառման մեջ: