Իտալիան շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն Ռուսաստանի տարածքում Ուկրաինան չի կարող կիրառել այդ զենքը, քանի որ դա թույլ չի տալիս երկրի Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։ Նման դիրքորոշում է հայտնել նաև Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, որը նույնպես վկայակոչել է երկրի Սահմանադրությունը։ |