ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչքա՜ն քիչ բան է պետք, որ մարդն իր էությունը բացահայտի»․ Աննա Կոստանյան
16:24, 02.06.2024 | mamul.am
2340 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․ «ԿԳՄՍ մշակույթի փոխնախարար հանդիսացող, հոգևորականի ականջին հայհոյանք տվող, նրա հագուստը «դերյա» ասելով ծաղրող Ֆրանսայից եկած հայի տեսած կա՞յիք։ Ես չէ, բայց արդեն տեսա։ Ընկերներումս մարդիկ կան, ովքեր գովերգում էին այս «կիրթ», «գիտակ» ու «բարեկիրթ» անձին։ Ինչքա՜ն քիչ բան է պետք, որքա՜ն պրիմիտիվ իրավիճակներ են պետք, որ մարդն իր իսկական էությունը բացահայտի ու մեկ վայրկյանում գահավիժի իր իսկ կողմից ստեղծված ցածր «Օլիմպոսից»։
Սույն «Հերոսն» իր ատելությունն ու ամբողջ կյանքի մուռը Տավուշի թեմի «Տա լույս» մանկապատանեկան երգչախմբից է հանել՝ Գյումրու Թատերական հրապարակում երեխաների ելույթից առաջ բեմն ապամոնտաժելու հրահանգ տալով ու արգելելով նրանց ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր