ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ակցիա` ընդդեմ ոստիկանական ապօրինությունների. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
15:06, 02.06.2024 | mamul.am
2013 | 0

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում բողոքի խորհրդանշական գործողություն է իրականացնում։ «Գործողության նպատակն է մարդու իրավունքներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների, բարեկամ պետությունների դեսպանությունների, ինչպես նաև լայն հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում իշխող ուժի բացարձակ հովանավորչության ներքո ոստիկանական ապօրինությունների ու անպատժելիության, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների, երկակի ստանդարտների արմատավորման խնդիրներին։
Բողոքի գործողություն շրջանակներում կիրականացվի մայիսի 27-ի զարհուրելի հանցագործության դեպքի վայրի խորհրդանշական սահմանազատում ու դեպքի վայրի խորհրդանշական զննություն։
Բողոքի գործողությունը տևելու է 29 րոպե, որի ընթացքում փակելու ենք Հանրապետության փողոցի վերջնամասը։ Քաղաքացիներից ներողություն ենք խնդրում անհարմարություն պատճառելու համար»,- ավելի վաղ հայտնել էր նախաձեռնությունը։

Ակցիա` ընդդեմ ոստիկանական ապօրինությունների
Ակցիա` ընդդեմ ոստիկանական ապօրինությունների
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր