ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սա սքեմը «դերյա» է կոչում ու խոսքը համեմում հայհոյանքով»․ Լիլիթ Գալստյան
16:00, 02.06.2024 | mamul.am
2506 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Դանիել Դանիելյանն է, ԿԳՄՍ փոխնախարը, ով, ռեժիմին հաճոյանալու անշրջահայաց ծառայամտությամբ, չեղարկել է ու խոչընդոտել Տավուշից Գյումրի ժամանած «Տա լույս» երգչախմբի համերգը։
Հանձնարարել ապամոնտաժել բեմը․․․ պատկերացնո՞ւմ եք սրա վարքի նողկալիությունը․․․
Տերերին հաճոյանալու ու նրանց հակաեկեղեցական թրենդին հավատարիմ՝ արդեն տգետի ծառայամտությամբ, սա սքեմը «դերյա» է կոչում ու խոսքը համեմում հայհոյանքով։
Այս գտածոին Ֆրանսիայից/Լիոնից են պեղել։
Եվ, եթե այս միջադեպը չլիներ, վերջին հոգս էր՝ հասկանալու, թե ով է սա։ Մի քանի միջոցառումներում սրա ցածրաբովանդակ, անհոդաբաշխ մտքերը բավական էին՝ պատկերացում կազմեու համար։
Անկեղծ ասած, չեմ էլ զարմացել՝ պատեհապաշտ այս տեսակը շատ է կառավարման տարբեր մակարդակներում։
Բայց ահա պարզվում է, որ սույն «խրոխտ մշակութայինը»՝ Հայաստանում խմբավարական կրթություն ստանալուց հետո, ըստ էության, նաև բանակից խուսափելով, թռել է Ֆրանսիա՝ Լիոնի մետրոպոլիայում խմբավարական ծառայութներ մատուցելու։
Դանիելյանի ոչ խմբավարական, ոչ էլ արտիստական՝ ոչինչ չասող կենսագրությունն, ինձ չի հետաքրքրում։
Պետական պաշտոնյան, այն էլ Հայաստանի համար առանցքային ոլորտ համակարգողը, այլ՝ ավելի կարևոր որակներ պետք է ունենար․․․
Պետք է, բայց սա է իրականությունը, և այն հաստատ հեռու է բարոյական սկզբունքներից․ ՀՀ քաղաքացին Հայաստանում ամբողջական կրթություն է ստանում, գուցե նաև պետական միջոցներով, լքում է երկիրն ու տարիներ հետո, հայտնվում է բարձր պաշտոնի, այն էլ՝ համակարգելու խիստ պատասխանատու մի ոլորտ՝ մշակույթը, որը հաստատ իր վրայով չէ։
Անգամ ներողություն հայտնելուց հետո չի լինի․․․
Այս վարքով ու արժեհամակարգով մարդն ԻՐԱՎՈՒՆՔ չունի համակարգել ոլորտը։
Ու սրան Ֆրանսիայից են պեղել․․․
ՄԱՔՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է․․․»։

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր