ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նախարարը պարտավոր է բացատրություն տալ»․ Ժաննա Ալեքսանյան
16:18, 02.06.2024 | mamul.am
3282 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ հետևությունների է հանգել Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, փոխնախարար Դանիել Դանիելյանի անվայել պահվածքի՝ երիտասարդ հոգևորական Թովմաս Առաքելյանին հայհոյելու, վիրավորելու կապակցությամբ։ Չնայած օրեր շրջանառվող այս խայտառակ իրողությանը, նախարարը քար լռություն է պահպանում։ Նախարարը պարտավոր է բացատրություններ տալ, թե ինչ կապ ունի սույն անձը կրթության, գիտության կամ մշակույթի հետ։ Եվ ինչ են պատրաստվում անել նրան զսպելու կամ հեռու պահելու, հատկապես, երեխաներին առնչվող միջոցառումներից։ Ինչպես է նախարարը պատկերացնում փոխնախարարի հետ իրենց հետագա համատեղ աշխատանքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր