ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
24 տոննա ամրանով բեռնված բեռնատարն այրվել է
19:00, 02.06.2024 | mamul.am
3174 | 0

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրիի վարչական տարածքի Տաշտուն գյուղի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհը բռնկվել է իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի բեռնատարի առջևի հտավածում։

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, որը բեռնված է եղել 24 տոննա ամրանով, դարձել է ոչ շահագործելի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր