ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Բացառված է Ուկրաինայի կապիտուլյացիայի ճանապարհով խաղաղությունը»․ Մակրոն
10:48, 07.06.2024 | mamul.am
1289 | 0

Ուկրաինայում խաղաղությունը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով, սակայն դեռ բանակցությունների ժամանակը չէ, դա կորոշի Կիևը։ Այս մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Խաղաղությունը չի կարող լինել Ուկրաինայի կապիտուլյացիան»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Մակրոնը հավաստիացրել է, որ Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելն օրակարգում չէ։

Հունիսի 6-ին՝ Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Մակրոնը հայտարարել է Կիևին մի քանի Mirage 2000-5 մարտական ինքնաթիռներ փոխանցելու, ինչպես նաև ուկրաինացի օդաչուներին ու զինծառայողներին վերապատրաստելու ծրագրի մեկնարկի մասին: Նա հստակեցրել է, որ Փարիզն առաջարկում է վերապատրաստել 4,5 հազար ուկրաինացի զինծառայողների։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր